Բիզնես 

Նավթի գինն ընկել է գրեթե 4 դոլարով

analitik.am

Brent մակնիշի նավթը հոկտեմբերի 14-ին Եվրոպայում կայացած առեւտրաշրջանի ընթացքում էժանացել է 3,85 դոլարով՝ բարելի դիմաց մինչեւ 85,04 դոլար: Անկման տեմպերը (-4,3 տոկոս) ամենաբարձրն են եղել 2011 թվականի սեպտեմբերից ի վեր, տեղեկացնում է The Wall Street Journal-ին:

 

WTI մակնիշի ամերիկյան նավթն էլ ավելի է էժանացել՝ 4,6 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 81,84 դոլար, ինչն առավելագույն անկումն է դարձել գրեթե երկու տարվա ընթացքում. այժմ դրա գինը 2012 թվականի հունիսի նշագծին է:

 

Գների փլուզումը, ինչպես նշում է «Վեդոմոստի»-ն, պայմանավորված է Էներգետիկայի միջազգային գործակալության՝ նախօրյակին հրապարակված կանխատեսմամբ, որը 2014 թվականին նավթի պահանջարկի աճի կանխատեսումն իջեցրել է օրական 200 հազար բարելով՝ մինչեւ 92,4 մլն բարել: Այդպիսով, 2013 թվականի համեմատությամբ աճը կկազմի միայն 700 հազար բարել, ինչը պահանջարկի աճի ամենացածր տեմպն է վերջին հինգ տարվա ընթացքում:

 

Ընդսմին նավթի արդյունահանման աճը 2013 թվականի սեպտեմբերի համեմատությամբ կկազմի օրական 2,8 մլն բարել եւ առաջարկը կրճատելու կամ պահանաջարկի աճը մեծացնելու համար կպահանջվի նավթի գնի հետագա անկում, ասված է զեկույցում:

Նույն շարքից