Բիզնես 

Նավթի համաշխարհային պահանջարկը նվազել է

analitik.am

Միջազգային էներգետիկ գործակալության փորձագետները նվազեցրել են նավթի միջազգային պահանջարկի կանխատեսումը: Գործակալության տվյալներով՝ 2014 թվականի արդյունքներով աշխարհը կարող է օրական օգտագործել միջինը 92,4 միլիոն բարել: Դա մոտ 200 հազար բարելով քիչ է, քան ենթադրվում էր նախկինում, հաղորդում է rbc.ru-ն:

 

Գործակալությունում նշում են, որ ողջ աշխարհում տնտեսական ակտիվության կրճատումը կբերի նրան, որ 2014 թվականին նավթի պահանջարկը կավելանա միայն օրական 700 հազար բարելով, այլ ոչ 1,3 միլիոն բարելով, ինչպես ենթադրվում էր 2014 թվականի գարնանը:

 

Միևնույն ժամանակ, համաշխարհային շուկա նավթի մատակարարումը շարունակում է աճել: 2014 թվականի սեպտեմբերին, Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով, մատակարարման ցուցանիշները հասել են օրական 93,8 միլիոն բարելի, ինչը 910 հազար բարելով գերազանցում է օգոստոսի ցուցանիշները:

Նույն շարքից