Բիզնես 

Հայաստանը կարող է Իրանի համար ռուսական շուկա դուրս գալու ճանապարհ դառնալ. ՀՀ Նախագահի խորհրդական

analitik.am

 Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելու հեռանկարով` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը: «Հայաստանի տնտեսական հեռանկարները ԵՏՄ կազմում» խորագիրը կրող համաժողովի ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀ Նախագահի խորհրդական Կարինե մինասյանը՝ պատասխանելով համաժողովի մասնակիցներից մեկի հարցին: «Հայաստանն, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, կարող է Իրանի համար ռուսական շուկա դուրս գալու ճանապարհ հանդիսանալ, ուստի, շահագրգռված է, որպեսզի շարունակի և ավելի խորացնի Հայաստանի հետ համագործակցությունը»,-նշեց Մինասյանը:


ՀՀ Նախագահի խորհրդականն այս առումով կարևորեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը:


Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է, որ Իրանն էլ միանա ԵՏՄ-ին, Կարինե Մինասյանն ընդգծեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը:

Նույն շարքից