Բիզնես 

ԵՄ սահմանած պատժամիջոցների տակ հայտնված «Роснефть» ընկերությունն ու ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգը հայց են ներկայացրել Եվրոպական դատարան

analitik.am

Եվրամիության սահմանած պատժամիջոցների տակ հայտնված «Роснефть» ընկերությունն ու ռուս միլիարդատեր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկեր Արկադի Ռոտենբերգը հայց են ներկայացրել Եվրոպական դատարան, գրում է «Ведомости»-ն՝ հղում անելով Financial Times-ին:

 

«Роснефть»-ը հայց է ներկայացրել Եվրոպական խորհրդի դեմ հոկտեմբերի 9-ին՝ խնդրելով չեղարկել հուլիսի 31-ին կայացված որոշումը, որը փաստացիորեն փակել է իր, ինչպես նաև ևս մի քանի պետական էներգետիկ ընկերությունների և բանկերի համար կապիտալի եվրոպական շուկան: Հայցը ներկայացվել է «Роснефть»-ի և այլ չնշված անձանց կողմից:

 

Արկադի Ռոտենբերգը հոկտեմբերի 10-ին նույն դատարանում բողոքարկել է Եվրոպական խորհրդի հուլիսին կայացրած որոշումը ԵՄ-ի երկրներ մուտքի արգելքի և ակտիվների սառեցման մասին:

 

Սեպտեմբերին Իտալիայի ֆինանսական ոստիկանությունն արգելափակել է այդ երկրում գտնվող Ռոտենբերգի ունեցվաքը: Մասնավորապես՝ կալանքի տակ են հայտնվել Կալյարիում գտնվող առանձնատունը և բնակարանը, Տարկվինիայում գտնվող առանձնատունը, Արզակենայում գտնվող երկու առանձնատներ և լյուքս դասի Berg Luxury հյուրանոցը Հռոմի կենտրոնում:

 

Corriere della Sera թերթի տվյալներով՝ այդ ակտիվների ընդհանուր գումարը մոտ 30 միլիոն եվրո է: Ռոտենբերգն իտալական ոստիկանության գործողություններն «անօրինական և աբսուրդ» է անվանել:

Նույն շարքից