Բիզնես 

ԱՄՀ-ն տարեվերջին երկու տրանշով Հայաստանին կհատկացնի 23,48 մլն ՓՀԻ

analitik.am

 Արժույթի միջազգային հիմնադրամն «Ընդլայնված ֆինանսավորում» (EFF) ծրագրի շրջանակում երկու տրանշով այս տարեվերջին Հայաստանին կհատկացնի 23,48 միլիոն SDR (փոխառության հատուկ իրավունք): Այդ մասին նշված է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի տարածած հայտարարության մեջ:

ԱՄՀ-ի կողմից առաջին տրանշը` 17 մլն դոլար ծավալով, հատկացվել էր ընթացիկ տարվա մարտին և առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել են  նախանշված բոլոր ծրագրերը: Երկրորդ տրանշը` 17 մլն դոլար ծավալով, նախատեսվում է հատկացնել դեկտեմբերին:

«ԱՄՀ խորհուրդը մինչ տարեվերջ կքննարկի մոնիթորինգի արդյունքները, իսկ դրա հաստատումից հետո կհատկացնի 11,74  մլն SDR, ինչի արդյունքում Հայաստանին  հատկացվող միջոցների ընդհանուր ծավալը EFF ծրագրով կկազմի 23,48 մլն SDR»,- Հորթոնի խոսքերն է մեջբերում ԱՄՀ մամուլի ծառայությունը:

Առաքելության ղեկավարն ընդգծել է, որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրն ընթանում է նախանշված գրաֆիկին համաձայն: «Առաջընթաց է առկա ֆինանսական հատվածում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ, «Բաց երկնքի քաղաքականության» իրականացման գործում, ինչի շնորհիվ ավելացել է ցածր գներով ավիաչվերթերի քանակը»,- ասված է հայտարարության մեջ:      

ԱՄՀ գործադիր խորհուրդը մարտի 7-ին հաստատել էր Հայաստանի հետ պայմանագիրը` 82,21 մլն SDR (127,6 մլն դոլար) ծավալով ֆինանսավորելու համար: 

Նույն շարքից