Բիզնես 

Արսենի Յացենյուկը՝ գազի դիմաց վճարումներ անելու մասին

analitik.am

Ուկրաինայի հաշիվներում 3.1 մլրդ դոլար գումար կա, որը երկիրը կարող է օգտագործել գազի դիմաց վճարումներ անելու համար: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին ուկրաինական ICTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: 

Յացենյուկը նշել է, որ հոտեմբերի 19-ի առավոտվա դրությամբ ուկրաինական գազապահեստներում առկա է 16.7 մլրդ խորանարդ գազ: 

Միլանում հոկտեմբերի 16-17-ն անցկացված Ասիա-Եվրոպա գագաթնաժողովի ավարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԵՄ-ն կօգնի Կիևին հաղթահարել պարտքերի մարման փուլը: Պուտինի խոսքով` Ռուսաստանը դեռևս չի ստացել 5.5 մլրդ դոլար պարտքը Ուկրաինայից, սակայն պատրաստ է վերանայել այդ գումարը` հաշվի առնելով 1000 խորանարդ գազի դիմաց 100 դոլար զեղչը և կրճատելով պարտքի գումարը 4.5 մլրդ դոլարի:

Նույն շարքից