Բիզնես 

Ֆրանսիայի բյուջեն չի հերիքում Օլանդի հավակնությունների բավարարման համար. Le Figaro

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրասուա Օլանդը ցանկանում է հանդես գալ որպես խաղաղ քաղաքական գործիչ, սակայն Ֆրանսիան նրա նախագահության ժամանակ հաճախ է ներգրավվում ռազմական գործողություննրում՝ նշում է Le Figaro-ի լրագրող Ալեն Բարլյուեն:

Նախագահության ժամկետի առնվազն 3 տարում Օլանդը Ֆրանսիային ներքաշել է երկրի սահմաններից դուրս 3 ռազմական գործողություններում՝ Մալիում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում և Իրաքում: Այդ առումով նա ավելի ակտիվ է, քան նրա նախորդները: Օլանդը, որը պահեստի սպա է, միշտ զարմացրել է իր շրջապատին՝ կենդանի հետաքրքրություն ցուցադրելով ռազմական ոլորտում:

Ըստ այդմ՝ նախագահը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք ընդհանուր առմամբ կրում են հակառազմական բնույթ՝ նշում է լրագրողը:

«Ես չեմ պաշտոնակալել պատերազմ վարելու համար: Դրանք պարզապես հանգամանքներ են»,- նախագահի խոսքերն է մեջբերում լրագրողը:

Համաձայն հասարակական կարծիքի վերջին հարցումների՝ ֆրանսիացիները հավանություն են տալիս ռազմական հակամարտություններին մասնակցության վերաբերյալ նախագահի գործողություններին: Սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե Ֆրանսիայի նպատակներն Իրաքում և Սիրիայում չպարզաբանվեն: Հաշվի առնելով, որ ռազմական բյուջեն գտնվում է կրիտիկական վիճակում, լրագրողը վստահ չէ, որ նախագահն էլի միջոցներ ունի իր հավակնությունների բավարարման համար:

«Կփրկի՞ արդյոք ռազմական փառքը զինվոր Օլանդին»,-հռետորական հարց է տալիս լրագրողը հոդվածի ավարտին:

Նույն շարքից