Բիզնես 

Իտալիայի ֆինանսական գվարդիան բացահայտել է մի շարք ընկերությունների խարդախություններ

analitik.am

Իտալիայի Ֆինանսական գվարդիայի հատուկ ստորաբաժանումը լայնամասշտաբ գործողություններ է իրականացրել և բացահայտել է մի շարք ընկերությունների, որոնք իրենց անօրինական գործունեությամբ 1.7 մլրդ եվրոյի վնաս են հասցրել պետական գանձարանին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն` երկրի հարկային ոստիկանության մամլո ծառայությանը հղումով, խարդախության սխեման, որն ստեղծել էին երկու հռոմեացի ձեռներեց, գործում էր 2001-ից ի վեր: Վերջիններս կեղծ հաշիվներ էին կիրառում, որոնք տրամադրում էին հիմնականում անվտանգության ծառայություն մատուցող միջնորդ ընկերությունները:

Կեղծ հաշիվները կիրառվել են կեղծ կազմակերպությունների հաշվին մեծ գումարներ փոխանցելու համար, որոնցից այնուհետև գումարները հանվում էին և դուրս բերվում Իտալիայից` Սան Մարինո և Լյուքսեմբուրգ, ինչից հետո ընկերություններն իրենց սնանկ էին հայտարարում` իրենց տեղը զիջելով ուրիշ հենց նոր կազմավորված ընկերություններին: 

Նույն շարքից