Բիզնես 

«Ռուսական երկաթուղիները» քննարկում է Վրաստանով Հայաստանի հետ երթևեկությունը բացելու հարցը

analitik.am

«Ռուսական երկաթուղիները» քննարկում է Վրաստանով (այդ թվում՝ Աբխազիայով) Հայաստանի հետ երթևեկությունը բացելու հարցը: Այս մասին haqqin.az-ին հայտնել է «Ռուսական երկաթուղիների» ղեկավար Վլադիմիր Յակունինը:

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ հանդես է եկել Վրաստան-Աբխազիա երկաթուղային ճանապարհի վերականգնման օգտին: Սակայն այդ խնդիրը բացառապես քաղաքական բնույթ ունի:

 

Յակունինը նաև նշել է, որ ապագայում այդ ճանապարհին կարող է միանալ նաև Հայաստանը: ««Ռուսական երկաթուղիներն» իր կողմից քննարկում է Աբխազիայով և Վրաստանով Հայաստանի հետ երթևեկությունը բացելու հարցը:

 

Աբխազիայով երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել է ավելի քան 20 տարի առաջ, կարևորագույն նշանակություն ունի Վրաստանի հարևան Հայաստանի համար: Բայց կրկնում եմ՝ այդ հարցը քաղաքական է, ուստի այստեղ պետք է բոլոր կողմերի քաղաքական կամքը»,- ասել է նա:

Նույն շարքից