Իրանը պլանավորում է մոտ ժամանակներս նավթի արդյունահանումը ավելացնել` հասցնելով օրական մինչև 4,3 մլն բարելով: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար Մանսուր Մոազամին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը:
ՕՊԷՔ-ի տվյալների համաձայն՝ Իրանում նավթի օրական արդյունահանումը սեպտեմբերին կազմել է 2,675 մլն բարել: Ընդսմին Իրանը ծրագրում է նավթի վերամշակման հզորությունները ներկայիս օրական 1,8 մլն բարելից հասցնել 3 մլն բարելի:
Իրանցի մասնագետների հաշվարկների համաձայն՝ նավթի հետախուզված պաշարները Իրանին կբավականացնեն 60 տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: