ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ փոփոխություն կատարվեց սույն թվականի օգոստոսի 7-ի թիվ 821-Ն որոշման մեջ, որով կարգավորվում է պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի պայմանների հետ կապված հարաբերությունները և կարգը:
Համաձայն կառավարության վերոհիշյալ որոշման` ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ ''Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ'' պետական հիմնարկի միջոցով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն կարգի պայմաններով շահառուներին հիփոթեքային վարկերով ֆինանսավորման պատրաստ ''Արդշինինվեստբանկ'' փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ վարկատու) սպասարկման գրասենյակների հասցեներն են`
|
NN |
Անվանում |
Հասցե |
|
1 |
ԱՇԻԲ գլխամաս |
Գրիգոր Լուսավորչի 13 |
|
2 |
ԱՇԻԲ Կենտրոն մասնաճյուղ |
Պուշկինի 21/1 |
|
3 |
ԱՇԻԲ Արաբկիր մասնաճյուղ |
Կոմիտասի պողոտա 41 |
|
4 |
ԱՇԻԲ Կոմիտաս մասնաճյուղ |
Կոմիտասի պողոտա 30 |
|
5 |
ԱՇԻԲ Կասկադ մասնաճյուղ |
Թամանյան 1 տարածք 70 |
Ի դեպ. բնակարանների նախագծերին, հատակագծերին, գրանցման կարգին և այլ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար գործում է նոր կայք` www.petbnak.am կամ www.petbnakaran.am հասցեով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-62-17-76 կամ 010-56-43-16 հեռախոսահամարով: