Բիզնես 

Կառավարությունում քննարկվել են մսամթերքի արտադրության զարգացման ուղիները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել մսամթերքի արտադրության ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են այդ բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներ ու շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ:  Խորհրդակցությանը մասնակից տնտեսվարողները վարչապետին են ներկայացրել իրենց առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները, ոլորտի զարգացման հեռանկարները:

 

Վարչապետը հայտնել է կառավարության աջակցությունը ոլորտի զարգացմանը նպաստելու գործում և կարևորել արտադրական ծավալների ավելացման ուղղությամբ նոր ծրագրերի իրականացումը:

Նույն շարքից