2010 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ում բենզինի միջին մանրածախ գինը նվազել է գալոնի դիմաց (79 ցենտ լիտրի դիմաց) 3 դոլարից:
Այդ մասին, ինչպես հայտնում է korrespondent.net-ը, հայտարարել է Ավտոմոբիլային ամերիկյան ասոցիացիան: Այդ կերպ ԱՄՆ-ում բենզինն այժմ կաթից էլ էժան է. կաթի միջին գինը գալոնի դիմաց 3.73 դոլար է:
Ասոցիացիայի ներկայացուցիչների համաձայն՝ աշնանը վառելիքն ԱՄՆ-ում ավանդաբար փոքր-ինչ է էժանանում վարորդների ակտիվոության նվազման ֆոնին, սակայն այս տարի բենզինի գներն ավելի են նվազել համաշխարհային բորսաներում նավթի արժեքի կտրուկ անկման պատճառով:
Ասոցիացիայի գնահատականի համաձայն՝ էժանացած վառելիքի շնորհիվ ԱՄՆ-ի սպառողներն օրական կտնտեսեն մոտ 250 մլն ի տարբերություն ամառվա, երբ բենզինի միջին գինը գալոնի դիմաց 3.68 դոլար էր:
Տնտեսագետները նշում են, որ ցածր գները դրական կանդրադառնան ԱՄՆ տնտեսության վրա: