Բիզնես 

Բիլ Գեյթսն ավելի քան 500 մլն դոլար կնվիրաբերի աղքատ երկրներում մալարիայի դեմ պայքարի համար

analitik.am

Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսն այս տարի ավելի քան 500 մլն դոլար կնվիրաբերի աշխարհի ամենաաղքատ երկրներում մալարիայի և այլ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի համար։ Այդ մասին Գեյթսը հայտարարել է Նոր Օռլեանում ընթացող Արևադարձային բժշկության և հիգիենայի ամերիկյան հանրության ամենամյա նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Գեյթսը հույս է հայտնել, որ մալարիան իսպառ կվերանա այս դարի կեսերին։ Այդ նպատակին հասնելու համար նա մտադիր է նվիրաբերել տարեկան ավելի քան 200 մլն դոլար։

 

«Ես արդեն 59 տարեկան եմ։ Ես շատ կտխրեմ, եթե չապրեմ մինչ այն ժամանակը, երբ մալարիան կվերանա»,- նշել է Գեյթսը։

Նույն շարքից