Բիզնես 

Բենզինն ու դիզվառելիքը հոկտեմբերին փոքր-ինչ էժանացել են

analitik.am

Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել են համապատասխանաբար 0.5 և 0.7 տոկոսով:


2014թ. հոկտեմբերին 2013թ. հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 2.9 և 2.8 տոկոսով, իսկ  2013թ. դեկտեմբերի համեմատ` 2.7 և 2.8 տոկոսով:


Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ  գրանցվել է  1.3 գնաճ, ինչը հիմնականում վառելիքի՝ 1.6 տոկոս, շինանյութերի` 3.4 տոկոս, հագուստի և գործվածքի՝ 3.6 տոկոս, կոշկեղենի 3.7 տոկոս գնաճի արդյունք է: Այս ժամանակահատվածում լվացող միջոցների գներն աճել են 0.2 տոկոսով, գրենական պիտույքներինը`  0.2, տեքստիլեղենինը՝ 0.4, խոհանոցային սպասքինը՝ 0.4, կենցաղային էլեկտրաապրանքներինը՝ 0.7, գորգեղենինը՝ 1, կահույքինը՝ 1.1 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է մշակույթի ապրանքների` 2.5 տոկոս, այգեգործական ապրանքների՝ 1.4, ոսկերչական ապրանքների 1.1 տոկոս  գնանկում,:


Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-1.8 տոկոսով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

Նույն շարքից