Բիզնես 

Հոկտեմբերին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.93 դրամ

analitik.am

Հայաստանի սպառողական և արտարժույթի շուկաներում 2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 1.0 և 0.3 տոկոս հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):    2014թ. հոկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 0.2 և 1.1 տոկոսով:


Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 3.5 և 0.1 տոկոսով: 2014թ. հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 409.93 դրամ, ինչը 0.9 տոկոսով գերազանցել է 2013թ. հոկտեմբերի համապատասխան ցուցանիշը (406.11 դրամ):

Նույն շարքից