Բիզնես 

Հրապարակվել է աշխարհի երկրների բարեկեցության վարկանիշը. Հայաստանը 95-րդն է

analitik.am

Legatum Institute-ը հրապարակել է 2014 թվականի աշխարհի 142 երկրների բարեկեցության վարկանիշը՝ Prosperity Index-ը:

 

Ցուցակի առաջատարը Նորվեգիան է, որին հաջորդում են Շվեյցարիան, Նոլ Զելանդիան: Տասնյակում են նաև Դանիան, Կանադան, Շվեդիան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, ԱՄՆ-ն:  Ցուցակը եզրափակում է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը:

 

Ռուսաստանը 68-րդն է ցուցակում: Հետխորհրդային երկրներից ամենալավ ցուցանիշն ունեն համապատասխանաբար 42-րդ և 44-րդ տեղերում հայտնված Լիտվան և Լատվիան: Բելառուսը 58-րդն է, Ուկրաինան՝ 63-րդը, Ղազախստանը 55-րդն է:

 

Հայաստանն 95-րդն է: Սա ամենավատ ցուցանիշն է տարածաշրջանում: Ադրբեջանը 79-րդն է, Վրաստանը՝ 80-րդը:

 

Մեր երկիրն իր լավագույն ցուցանիշները գրանցել է կրթության (49-րդ տեղ) և անվտանգության (56-րդ տեղ) ոլորտներում:

 

Խոշոր զարգացող երկրների թվում առաջատար են Բրազիլիան (49), Չինաստանը (54), Մեքսիկան (64), Ինդոնեզիան (71), Թուրքիան (86), Հնդկաստանը (102):

 

Վարկանիշը ներառում է աշխարհի բնակչության 96%-ը և համաշխարհային ՀՆԱ-ի 99%-ը: Legatum Institute-ի ցուցակը կազմվում է ըստ ութ կատեգորիաների՝ տնտեսություն, կրթություն, առողջապահություն, անձնական ազատություն, անվտանգություն, ձեռնարկատիրության հնարավորություններ, կառավարում և սոցիալական կապիտալ:

 

 

Նույն շարքից