Բիզնես 

Բյուջեի հատկացումների հաշվին իրականացվելու են 19 ծրագրեր, որոնցից 7-ը վարկային ծրագրերն են. տրանսպորտի փոխնախարար

analitik.am

ԱԺ-ում 2015թ. բյուջեի նախագծի քննարկմանը տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը հայտարարեց, թե նախարարությունը 2015թ. բյուջեն ծրագրել է իրականացնել նոր մեխանիզմով:

 

«Մշակված է ծրագիր՝ 34 ցուցանիշներով, որոնցով հնարավոր կլինի բնութագրել բյուջետային ծախսերի արդյունավետությունը, ծրագրի անձնագրում ներառվել են ՀՀ մարզպետարանների կողմից և նախարարության կողմից իրականացվող ծախսերը»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ այս փոփոխության շնորհիվ նախարարությունը կկարողանա ճշգրիտ ցուցանիշների հիման վրա հաշվետու լինել կոնկրետ կատարողականի ծախսերի համար:

«Նախարարությունը նախատեսում է 34,9 միլիարդ դրամ ծախսեր, նախատեսվող հատկացումների հաշվին իրականացվելու են 19 ծրագրեր, որոնցից յոթը վարկային ծրագրերն են, վեցը վերաբերում են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքին, իսկ մեկը ՀԲ-ի հետ համատեղ իրականացվող կենսական նշանակության ճանապարհների արդիականացման ծրագրերին»,-ասաց Առաքելյանը:

Փոխնախարարը նշեց, որ բյուջեի նախագծով նախատեսվել է շուրջ 4 միլիարդ դրամ կապիտալ ծախսեր՝ ներդրում վերանորոգման համար:

Նույն շարքից