Բիզնես 

Գյուղնախը հավկիթի գնի բարձրացումը պայմանավորում է խոշոր հավկիթի տեսակարար կշռի ավելացմամբ

analitik.am

Հանրապետությունում 2014 թվականի նոյեմբերի սկզբին օրական արտադրվող հավկիթի ծավալը կազմում է շուրջ 900 հազար, մինչդեռ օրական սպառումը կազմում է 730 հազար: Ավելցուկը հնարավորություն է ընձեռում պահեստավորել համապատասխան քանակությամբ պարենային ձու, որն ամբողջությամբ կբավարարի ամանորյա տոներին ազգաբնակչության պահանջարկը: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Ընթացիկ տարվա սեպտեմբերից սկսվել է շուրջ 400 հազար վառեկների ձվարկման փուլը, որի սկզբնական փուլում ձուն շատ մանր է, ինչի հետևանքով օրական արտադրվող և իրացվող ձվի մեկ երրորդը կազմել է փոքր տրամագծով և ցածր գներով ձուն: 

Հոկտեմբեր ամսից սկսած իրացվող հավկիթի խմբաքանակում արդեն մեծ տրամագծով և բարձր գին ունեցող արտադրանքի տեսակարար կշիռը սկսել է ավելանալ: Այս հանգամանքով պայմանավորված հանրապետությունում փոփոխվել են հավկիթի միջին գները: 

Ինչ վերաբերում է խոշոր, դիետիկ հավկիթի գներին, ապա դրանք մնացել են անփոփոխ:

Նույն շարքից