Բիզնես 

ՀՀ 2015թ. բյուջեի նախագիծը նախատեսում է եկամուտների 4.3 տոկոս աճ

analitik.am

Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի նախագծով` եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 74 միլիարդ դրամ: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: «Այդ գումարը 4,3 տոկոսով ավելի է  2014թ. եկամուտների մակարդակից: Եկամուտներում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը և տուրքերը»,- նշեց Սաֆարյանը:


Անդրադառնալով  դրամաշնորհներին՝ Սաֆարյանն ընդգծեց, որ դրանք բյուջետային աջակցության ձևով են արտացոլված. կան նպատակային դրամաշնորհներ, որ կառավարությունը միայն նշված նպատակների համար կարող է այդ գումարը ծախսել, և երկրորդ՝ ՝ անկախ քաղաքական փոփոխություններից, Հայաստանը  դեռևս շարունակում է ԵՄ-ից ստանալ  դրամաշնորհներ:

Նույն շարքից