Բիզնես 

Նյու Յորքում նավթի արժեքն ընկել Է 2011 թ. հոկտեմբերից ի վեր ամենացածր նշագիծ

analitik.am

Դեկտեմբերի մատակարարման տեխասյան բաց գույնի նավթի (WTI) արժեքը նոյեմբերի 4-ին Նյու Յորքում կայացած սակարկությունների արդյունքում նվազել է 1,59 դոլարով (2,02 տոկոսով)՝ բարելի դիմաց մինչեւ 77,19 դոլար՝ կապված շուկայում նավթի գերավելցուկի վերաբերյալ ներդրողների երկյուղների հետ:

 

WTI-ի այս գինը նվազագույնն Է 2011 թվականի հոկտեմբերից ի վեր: Ըստ որում, սակարկությունների ընթացքում Էներգակրի արժեքը հասել Է նաեւ ավելի ցածր նշագծի՝ բարելի դիմաց 76,22 դոլար: Այս տարվա հունիսից նավթի արժեքի ընդհանուր նվազումը կազմել է արդեն շուրջ 30 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից