Բիզնես 

Բրյուսելում քննարկվել է ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության շարունակականության հարցը

analitik.am

Բրյուսելում նոյեմբերի 4-ին կայացել է «ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակում առևտրատնտեսական հետագա համագործակցության վերաբերյալ մտքերի փոխանակում» հանդիպումը: Հանդիպմանը մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, եվրոպական պատվիրակությունը` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, տարածաշրջանային քաղաքականության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

 

Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ ակտիվ առևտրատնտեսական համագործակցության շարունակականության ապահովումը, համագործակցության ոլորտների և ուղղությունների հնարավոր ընդլայնումը: Անդրադարձ է կատարվել ոլորտային համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող իրավական նոր ձևաչափի ձևավորմանն առնչվող հարցեր և պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ շարունակելու քննարկումներն ու աշխատանքները: 

Նույն շարքից