Բիզնես 

Լեհաստանը Ռուսաստանից պահանջում է իջեցնել գազի գինը

analitik.am

Լեհաստանի նավթագազային PGNiG ընկերությունը Գազպրոմից պահանջում է իջեցնել բնական գազի գինը: Այդ մասին հայտարարել է PGNiG-ի խոսնակ Դորոտա Գաևսկայան, հաղորդում է korrespondent.net-ը: 

«PGNiG-ը դիմել է «Գազպրոմ»-ին և Գազպրոմի «Էքսպորտ»-ին՝ 1996 թվականի սեպտեմբերի 25-ի Յամալսկի պայմանագրի հիման վրա «Գազպրոմ»-ի կողմից մատակարարվող գազի գինը վերանայելու մասին հայտարարությամբ»,- ասել է Գաևսկայան: 

Նրա տեղեկություններով՝ այդ որոշումը PGNiG-ի ղեկավարությունը կայացրել է «վերջին տարիներին եվրոպական էներգետիկ շուկայում տեղի ունեցած զգալի փոփոխությունների» հիման վրա: 

Նշվում է, որ եթե կողմերը վեց ամիսների ընթացքում համաձայնության չգան գազի գնի նվազեցման վերաբերյալ, ապա պայմանագրի համապատասխան PGNiG-ը իրավունք կունենա «Գազպրոմ»-ին դատի տալ:

Նույն շարքից