Բիզնես 

Ադրբեջանական SOCAR–ին կարող են թույլ չտալ գնել հունական DESFA գազային ընկերությունը

analitik.am

Եվրահանձնաժողովը կասկածի է ենթարկել Ադրբեջանի SOCAR պետական էներգակոնցերնին DESFA հունական գազատրանսպորտային ընկերության մի մասի նախատեսված վաճառքի օրինականությունը, հաղորդում է Deutsche Welle-ն:

ԵՄ հակամենաշնորհային գերատեսչությունը նոյեմբերի 5-ին հայտնել է, որ պատրաստվող գործարքի վերաբերյալ արդեն սկսվել են համապատասխան ստուգումները: Եվրոպացի պաշտոնյաները մտավախություններ ունեն, որ Հունաստանի գազային շուկայում այս գործարքի պատճառով կնվազի մրցակցությունը:

Գերատեսչությունը պետք է որոշում կայացնի 2015 թվականի մարտի վերջին:

SOCAR-ը մտադիր է ձեռք բերել DESFA ընկերության 2/3-ը՝ 400 միլիոն եվրոյով: Գործարքը կապված է 3500-կիլոմետրանոց Տրանս-Ադրիատիկ գազատարի կառուցման նախագծի հետ:

Նույն շարքից