Բիզնես 

ՌԴ-ում մտադիր են արգելել ծխախոտի վաճառքը

analitik.am

ՌԴ պետդումայի ֆիզիկական կուլտուրայի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Սերգեյ Պոդդուբնին հանձնաժողովի առաջիկա նիստում հարց է բարձրացնելու ծխախոտի վաճառքը 21 տարեկանից ցածր անձանց չվաճառելու օրինագծի մասին, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:

 

 

Պատգամավորի կարծիքով՝ այդ օրինագծի ընդունումից բացի պատգամավորները պետք է լուծեն նաև վերջերս ընդունված հակածխախոտային օրենքի ցածր արդյունավետության հարցը:

 

 

«Ընդունված օրենքը՝ հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին, գրեթե չի գործում: Հաջորդ նիստին մենք կքննարկենք դա, և ես կառաջարկեմ կլոր սեղան-քննարկում կազմակերպել այդ հարցի առնչությամբ, ինչպես նաև քննարկել մինչև 21 տարեկան անձանց ծխախոտ վաճառելն արգելելու նախաձեռնությունը»,- ասել է պատգամավորը:

 

 

Ծխախոտ գնելու տարիքային շեմը բարձրացնելու առաջարկն առաջին անգամ արել էր ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը՝ 2013թ.-ին:

Նույն շարքից