Բիզնես 

Նավթի գինն աճել է

analitik.am

Չորեքշաբթի օրը Նյու Յորքի առևտրային բորսայում WTI նավթի դեկտեմբերյան մատակարարումների գինը բարձրացել է 1.49 դոլարով (1.93%)՝ 78.68 դոլար 1 բարելի դիմաց: TASS-ի տեղեկացմամբ՝ սա կապված է ԱՄՆ-ի ամենամեծ պահեստներից մեկում նավթի պահուստների նվազման մասին լուրերի հետ:

Լոնդոնի ICE բորսայում Brent-ի ֆյուչերսային գործարքների գինն աճել է 0.13 դոլարով՝ 82.95 դոլար 1 բարելի դիմաց: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Էլեկտրոնային աևտրի ընթացքում նավթի գներն ավելի են բարձրացել՝ մոտ 79 դոլար 1 բարելի դիմաց: Վերլուծաբանները նշում են, որ էներգակրի արժեքի բարձրացման պատճառն ԱՄՆ-ում նավթի պահուստների՝ սպասվածից քիչ ավելացման մասին տեղեկությունների հրապարակումն է:

Դրանք, պաշտոնական տվյալներով, անցած շաբաթ ավելացել են 460 հազար բարելով, մինչդեռ սպասվում էր, որ ավելացումը կկազմի 2.35 մլն բարել:

Նույն շարքից