Բիզնես 

Պուտինը նավթի գնի նվազումը կապել է մի քանի երկրների քաղաքականության հետ

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե նավթի համաշխարհային գների նվազումը կարող է պայմանավորված լինել մի քանի երկրների քաղաքականության հետ, որոնք այդ գործիքն օգտագործում են ճգնաժամերի ժամանակ, տեղեկացնում են  ռուսական ԶԼՄ-ներին:


«Նավթի գների քաղաքական բաղադրիչը նույնպես միշտ առկա է: Դեռ ավելին՝ ճգնաժամային առանձին պահերի այն զգացողությունն է ստեղծվում, որ էներգառեսուրսների գնագոյացման մեջ հենց քաղաքականությունն է գերակշռում»,- հայտարարել է Պուտինը չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում՝ Չինաստան այցի նախօրեին, որտեղ նա նոյեմբերի 9-ից մինչեւ 11-ը կմասնակցի Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին:


Ընդսմին Վլադիմիր Պուտինը չի նշել այն երկրները, որոնք ազդում են նավթի գների նվազման վրա:


Միեւնույն ժամանակ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ «նավթի համաշխարհային գների նվազեցման օբյեկտիվ պատճառ է դարձել տնտեսության աճի տեմպերի դանդաղումը»:

Նույն շարքից