Բիզնես 

ԱԷՄԳ-ի զեկույցը հաստատեց՝ երկիրը չի շեղվել խաղաղ միջուկային ծրագրի ուղուց. Իրանի իշխանություններ

analitik.am

ԱԷՄԳ-ի հրապարակած զեկույցը հաստատեց, որ Իրանը չի շեղվել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթից: Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին:

Մեկնաբանելով զեկույցը՝ Նաջաֆին նշել է, որ փաստաթղթում հաստատվում է Նաթանզի, Ֆորդոյի, Արաքի, Իսպահանի, Թեհրանի և Բուշերի օբյեկտներում ուրանի հարստացման Իրանի գործունեության խաղաղ բնույթը, նաև այն փաստը, որ այդ ձեռնարկությունները գործում են ԱԷՄԳ-ի լիակատար վերահսկողության ներքո: Գործակալությունը կրկին հաստատեց, որ Իրանը որևէ գաղտնի գործունեություն չի վարում միջուկային ոլորտում՝ նշել է Նաջաֆին՝ հավելելով, որ «այդ առիթով արևմտյան որոշ երկրների մտահոգությունը ոչնչով հիմնավորված չէ»:

Միաժամանակ զեկույցում նշվում է, որ գործակալությունը «ի վիճակի չէ երաշխավորել չհայտարարված միջուկային նյութերի և գործունեության բացակայությունը», որովհետև Իրանը լրացուցիչ արձանագրություն չի ստորագրել:

Նույն շարքից