Բիզնես 

Ադրբեջանը մտադիր է կրճատել բենզինի սպառումը

analitik.am

 Ադրբեջանը մտադիր է կրճատել բենզինի սպառումը երկրում եւ 2015 թվականին Բաքվում ու մերձակայքում 6 գազալիցքավորման կայաններ կառուցել: Այս մասին  վկայակոչելլով ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլլաեւը:


Նրա խոսքով` դա անհրաժեշտ է եկող տարվա սկզբից գազով աշխատող ուղեւորատար ավտոբուսներ ներկրող Baku Bus ընկերության կարիքներն ապահովելու համար:


SOCAR-ի ղեկավարն ասել է, որ գազալցակայանների թիվը ծրագրվում է ամեն տարի մեծացնել եւ ամբողջ երկրի տարածքում բաշխել 180 կմ հեռավորության վրա, որպեսզի ավտոմեքենաները գազով լիցքավորելու հնարավորություն ապահովվի նաեւ բոլոր ցանկացողների համար:


Նրա խոսքով` գազալցակայանների ցանցի ընդլայնումը կարող է բերել բենզինի սպառման նվազեցմանը, իսկ դա SOCAR-ին թույլ կտա արտահանել վառելիքի ծավալի ավելցուկը:


Ադրբեջանական ԶԼՄ-ներն օրերս հայտնել էին, որ Ադրբեջանը հրաժարվել է Ղազախստանին բենզին մատակարարելու պայմանագրից` հիմնավորելով դա այն բանով, որ երկրում բենզինի պակասորդ ունի, եւ եղածն ուղղվում է ներքին սպառմանը:


Ադրբեջանում նավթի արդյունահանման եւ նավթամթերքների արտադրության ծավալներն ընկնում են: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները նշում են, որ դա պայմանավորված Ադրբեջանի նավթահանքերում նավթի վերջանալու հետ:

Նույն շարքից