Բիզնես 

Նյու Յորքում և Լոնդոնում նավթի գներն աճել են

analitik.am

Ուրբաթ օրը Նյու Յորքի առևտրային բորսայում WTI նավթի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսային պայմանագրերն աճել են 0.74 դոլարով (0.95%)՝ 78.65 դոլար 1 բարելի դիմաց: Այս մասին հայտնում է TASS-ը:

Լոնդոնի ICE բորսայում Brent-ի ֆյուչերսային գործարքների գինն աճել է 0.53 դոլարով՝ 83.39 դոլար 1 բարելի դիմաց՝ հայտնում է gazeta.ru-ն:

Ըստ վերլուծաբանների՝ նավթի թանկացմանը նպաստել են մի շարք գործոններ, այդ թվում՝ ամերիկյան տնտեսության ոչ վատ վիճակագրությունը: Ուրբաթ օրն ԱՄՆ աշխատանքի նախարարությունը հայտնել է, որ երկրում գործազրկության մակարդակը հոկտեմբերին հասել է վերջին 6 տարվա նվազագույնին՝ մինչև 5.8%: Փորձագետները կանխատեսում էին, որ գործազրկությունը կմնա սեպտեմբերյան 5.9% մակարդակի վրա: Փորձագետների կարծիքով՝ ամերիկյան տնտեսության ամրապնդումը կնպաստի նավթի պահանջարկի մեծացմանը:

Նավթի թանկացումը պայմանավորված է եղել նաև դոլարի կուրսի նվազեցմամբ: Նավթի առևտուրը գրեթե բացառապես իրականացվում է դոլարով, ուստի դոլարի էժանացումը «սև ոսկին» ավելի հասանելի է դարձնում այլ արժույթներ օգտագործող գնորդների համար:

Նույն շարքից