Բիզնես 

«Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառման դեպքում շուրջ 500 ՓՄՁ կփակվի. Արամ Մանուկյան

analitik.am

«Շրջանառության հարկի մասին» օրենքի հետաձգումը խնդիրը չի լուծում, ընդամենը երկու ամիս հեռացնում է. ԱԺ-ում օրենքի քննարկմանն ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նշեց, թե այս ընթացքում բավական շատ գործարարների հետ է հանդիպել և իր համար հստակ է, որ ՓՄՁ-ները փակվելու են:

«Էս մարդիկ ասում են, որ օրենքի կիրառման դեպքում երկու բան հստակ է՝ մի 500 ՓՄՁ երկու ամսվա ընթացքում փակվելու է, և ստվերի շատացում է լինելու, կա մի X գումար, որը չի հարկվում»,-ասաց նա:

Արամ Մանուկյանի խոսքով՝ ՓՄՁ-ները չեն դիմանալու ճնշմանը և տնտեսվարողներն արտագաղթելու են ինչպես եղավ գազի, հոսանքի սակագնի թանկացման պարագայում։

«Արդյունքում կորցրել ենք սպառողներին, հոսանքի թանկացումից հետո չորսից հինգ տոկոս պակաս սպառում է եղել»,-ասաց Մանուկյանը:

Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագիծն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ին, սակայն պարբերաբար իրականացվող բողոքի ակցիաներից հետո Կառավարությունը հետաձգեց օրենքի կիրարկումը՝ առաջարկելով նոր փաթեթ, որն այժմ խորհրդարանում է:

Նույն շարքից