Բիզնես 

ԱՄՆ-ը Իրանի և Ռուսաստանի դեմ «նավթային խաղաքարտ» է խաղում. Guardian

analitik.am

Վաշինգտոնը Մոսկվայի և Թեհրանի դեմ «նավթային խաղաքարտ» է խաղում՝ գրում է The Guardian-ը: Ինչպես նշում է թերթը, ԱՄՆ-ը փորձում է նվազեցնել գները՝ լրացնելով արդեն թուլացած շուկան նավթի հումքով, սակայն ենթարկված է սեփական թերթաքարային արդյունաբերությանը վնաս հասցնելու ռիսկին:

Պարբերականը հիշեցնում է, որ ամռան ընթացքում նավթի գինը պահպանվել է մեկ բարելի դիմաց 110 դոլարի սահմանում, սակայն վերջին 3 ամիսներին գները նվազել են ¼-ով: Եվ քանի որ Ռուսաստանն ու Իրանը ուժեղ կախվածություն ունեն նավթային արտահանումից, ԱՄՆ-ը կարծում է, որ շնորհիվ իր մարտավարության՝ Վաշինգտոնի գործը կհեշտանա Մոսկվայի և Թեհրանի հետ իրանական միջուկային ծրագրի և ուկրաինական ճգնաժամի հարցով:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չէր բացառել ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև դավադրության գոյությունը նավթի գների վերաբերյալ: Նավթն ու գազը կազմում են ռուսական արտահաման 70 տոկոսը:

Վաշինգտոնի մարտավարությունը չի ազդել Ռուսաստանի արտաքին քաղաքականության վրա: Թերթը նշում է, որ դեռ պետք է սպասել ԱՄՆ-ի մարտավարության հանդեպ Իրանի արձագանքին:

Նույն շարքից