Բիզնես 

ՀԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ առողջապահական համակարգի արդիականացմանը

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահ տիկին Լորա Թակը նոյեմբերի 9-ին այցելել են Լոռու մարզի Ալավերդու բժշկական կենտրոն: Նախարարը և Համաշխարհային բանկի պատվիրակությունը շրջել են ՀԲ-ի ֆինանսավորմամբ արդիականացված և 2014 թվականի մայիսի 26-ին շահագործման հանձնված մասնաշենքում, հանդիպել բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ: Քննարկվել են բուժհաստատության գործունեության արդյունքները, ծառայությունների հետագա զարգացման հնարավորությունները և այլ հարցեր:


Աշխատանքային այցի վերջում տիկին Լորա Թակն իր գոհունակությունն է հայտնել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ արդիականացված բժշկական կենտրոնում իրականացված աշխատանքների վերաբերյալ և վստահեցրել, որ կշարունակվի ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև արդյունավետ համագործակցությունը` ուղղված Հայաստանի առողջապահական համակարգի հետագա զարգացմանը և արդիականացմանը:

Նույն շարքից