Բիզնես 

Նավթի գինն ընկել է

analitik.am

Երկուշաբթի օրը Նյու Յորքի առևտրային բորսայում WTI նավթն էժանացել է 1.25 դոլարով (1.59%): TASS-ի տեղեկացմամբ՝ այս նավթի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսային գործարքները առևտրի վերջում կնքվել են 1 բարելի դիմաց 77.4 դոլար գնով:

Լոնդոնի ICE բորսայում Brent-ի ֆյուչերսային գործարքների պայմանագրերի գինը նվազել է 1.05 դոլարով՝ 82.34 դոլար 1 բարելի դիմաց: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Ըստ վերլուծաբանների՝ նավթի գնի անկմանը նպաստում են առաջարկի պահպանվող ավելցուկն ու տեղեկությունը, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը մտադիր չէ կրճատել նավթարդյունահանման քվոտաները:


Նավթի արժեքի վրա ազդում է նաև դոլարի կուրսի շարունակվող բարձրացումը: Նավթի առևտուրն իրականացվում է գրեթե բացառապես դոլարով, ուստի ամերիկյան արժույթի թանկացման պատճառով այն ավելի պակաս հասանելի է դառնում այն գնորդների համար, որոնք այլ արժույթներ են օգտագործում:

Նույն շարքից