Բիզնես 

ՀՅԴ խմբակցությանը չի բավարարում 2015թ. բյուջեն

analitik.am

ՀՅԴ խմբակցությանը չի բավարարում կառավարության ներկայացրած` 2015թ. բյուջեն: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բյուջեն չի բավարարում թե' եկամուտների, թե'  ծախսերի մասով:


  «Չեն բավարարում զարգացման այն տեմպերը, որոնք արձանագրվում են այս բյուջեով, որովհետև սահմանափակ են թե' հնարավորությունները, թե' ռեսուրսները»,- ասաց նա:   Հարցին` բյուջեն իրատեսակա՞ն է, ինչպես նշել էր վարչապետը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Իրատեսական` գուցե, բայց այն, ինչ կա, չի բավարարում: Բյուջեի եկամտային մասն է կարևոր լինելու, այն չի բավարարում բացարձակապես, անընդունելի բյուջե է»: 

Նույն շարքից