Բիզնես 

Հայաստանի կենտրոնական բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա

analitik.am

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բոլոր սերվերները պաշտպանված են, իսկ բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա:


Այս մասին հայտնեցին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: «Կոտրման փորձերը հաջող կասեցվում են, իսկ ինչ վերաբերում է համացանցում հրապարակված արխիվին, ապա այն պարունակում է հին, ոչ արդիական, որոշ դեպքերում կեղծ տվյալներ: Կենտրոնական բանկի մասնագետները ներկայում քայլեր են ձեռնարկում համացանցում հրապարակված արխիվի աղբյուրը պարզելու համար»,-տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից:

Նույն շարքից