Բիզնես 

«Գազպրոմը» կշարունակի գազ մատակարարել Մոլդովային

analitik.am

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը երկարաձգել է պայմանագիրը Մոլդովայի հետ, սակայն գազը կմատակարարվի 40 ԱՄՆ դոլարով զեղչված գնով՝ 1.000 խմ-ի համար, հայտնում է «Գազետա»-ն:

 

Նման համաձայնության են եկել Մոլդովայի էկոնոմիկայի նախարար Ադրիան Կանդուն և «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը:

 

2015-ին Մոլդովան նաև տարանցիկ երկիր կծառայի ռուսական վառելիքի ելքի համար դեպի Բալկաններ: 2014-ի երկրորդ եռամսյակում ռուսական գազի գինը Մոլդովայի համար կազմել է 382 դոլար 1.000 խմ-ի համար:

 

Մոլդովայի հետ ռուսական պայմանագիրը թարմացվում է ամեն տարի:

Նույն շարքից