Բիզնես 

Նավթը շարունակում է էժանանալ

analitik.am

Նոյեմբերի 27-ին կայանալիք ՕՊԵԿ-ի՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության նիստին ընդառաջ Սաուդյան Արաբիան պատրաստ է կրճատել նավթի արդյունահանումը, որպեսզի նավթի գները կարգավորվեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Սակայն նման կոչեր անում են միայն Լիբիան, Էկվադորը և Վենեսուելան:

 

ՕՊԵԿ-ի անդամ երկրներից շատերին ձեռնտու է մեկ բարելի համար 80 դոլարից բարձր գինը: Սակայն ՕՊԵԿ-ը շարունակում է լռություն պահպանել, ինչի հետևանքով, փորձագետների գնահատմամբ, նավթի գինը շարունակում է ընկնել:

 

Այս հարցում կարող են վճռորոշ դեր ունենալ Չինաստանի պայմանավորվածությունները՝ նավթ ներմուծել Ռուսաստանից, Ղազախստանից, Էկվադորից և Վենեսուելայից: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն շարունակում է ակտիվորեն ավելացնել նավթարդյունահանումը՝ այդ ցուցանիշով առաջ անցնելով Պարսից ծոցի երկրներից: Եվ ԱՄՆ-ին ձեռնտու կլինի անգամ մեկ բարելի համար 60 դոլար գինը:

 

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Հյուսիսային ծովում արդյունահանվող Brent նավթի գինը հասել է 81,2 դոլարի՝ հունիսից ի վեր ընկնելով 30%-ով: Պատճառը կրկին ՕՊԵԿ-ի անդամների գործնական անպատրաստակամությունն է՝ նվազեցնել նավթի արդյունահանումը, ինչի հետևանքով աշխարհում նավթի առաջարկը գերազանցում է պահանջարկը:

Նույն շարքից