Բիզնես 

ԱԺ նախագահը կարծում է, որ կառավարությունը կկարողանա 4.1 տոկոս տնտեսական աճ ապահովել

analitik.am

 Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությանը կհաջողվի ապահովել ՀՀ 2015թ. պետական բյուջեով նախատեսված 4.1 տոկոս տնտեսական աճը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով պետբյուջեի նախագծի վերաբերյալ ընդդիմության քննադատություններին: «Ընդդիմադիրներն ընդամենը իրենց ցանկությունն են արտահայտում, իսկ ցանկությունների մեջ մեր ներկայացրած բյուջեն չի տեղավորվում»,-նշեց Սահակյանը:


Դիտարկմանը, թե նախորդ տարի բյուջեով ավելի բարձր՝ 5.2 տոկոս աճ էր նախատեսված, իսկ այսօր իջեցվել է՝ սահմանվելով 4.1 տոկոս, ԱԺ նախագահն ընդգծեց, որ ոչինչ էլ չի իջեցվել, այլ  հնարավորություններն այդքան են,  տնտեսական համակարգերը այդքանով՝ 4.1 տոկոսով կկարողանան ապահովել: Ռուսաստանի պես հզոր պետությունում 0 տոկոս է։  Պիտի նայենք ամբողջ աշխարհում ինչ է կատարվում:


Նա նաև վստահ է, որ ԵՏՄ-ի անդամակցումից հետո մեր բյուջեի վիճակն ավելի լավ կլինի, և ընդդիմության հայտարարությունները, թե ԵՏՄ-ն բացասաբար կանդրադռանա մեր տնտեսության վրա, անհիմն են: «Բյուջեն կավելանա, պարզապես ընդդիմությունը նպատակային հրահրում է»,-ասաց ԱԺ նախագահը։ 

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այն կառավարությունը, որը 7 տոկոս տնտեսական աճ չի կարողանա ապահովել, հրաժարական կտա, իսկ ներկայիս կառավարությունը, փաստորեն, չի կարողանալու, Գալուստ Սահակյանն ասաց, որ այդ հայտարարությունից հետո աշխարհում բավականին բան է փոխվել: «Այդ հայտարարությունից հետո աշխարհը խառնվեց։ Այսօր պատերազմական գոտում ենք ։ Մենք պիտի մտածեինք, որ իսլամական պետությո՞ւն պիտի առաջանա։ Այդ իրողությունները, ինչ որ հաշվարկվում է, ֆորսմաժորային կանխատեսումները շատ դժվար էր կանխորոշել»,-բացատրեց ԱԺ նախագահը՝ նշելով, որ այդ իամստով Հայաստանը ևս վտանգավոր գոտում է:

Նույն շարքից