Բիզնես 

Կառավարությունը հաստատեց ցորենի ալյուրի հարստացման նախագիծը

analitik.am

Հայաստանի կառավարությունը հաստատեց «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով կարգավորվում են մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի և վիտամինների բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջության անցանկալի ազդեցություններից զերծ պահելու նպատակով ցորենի ալյուրի հարստացման և հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները:


Հովիկ Աբրահամյանը կարևորեց նախագծի ընդունումը` միաժամանակ ընդգծելով, որ տնտեսավարողների վրա ֆինանսական առումով լրացուցիչ ծախս չի լինի, քանի որ մեկ կգ ալյուրի համար ծախսը կազմելու է մեկ դրամ:


ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հանրային առողջապահական այս ծրագրի իրականացման հարցում հետևողական է լինելու: 

Նույն շարքից