Բիզնես 

Հրապարակվել է աշխարհի երկրների վարկանիշը` ըստ բիզնես- կոռումպացվածության. Հայաստանը 87-րդն է

analitik.am

TRACE International միջազգային գործարար ընկերակցությունը և Rand Corporation ամերիկյան վերլուծական կենտրոնը հրապարակել են աշխարհի երկրների վարկանիշային աղյուսակը՝ բիզնեսում կաշառակերության ռիսկի վերաբերյալ, այսինքն՝ աշխարհի երկրները՝ ըստ բիզնես կոռումպացվածության: Սա առաջին նման ռեյթինգն է:

 

Ռեյթինգը կազմվել է հատուկ բիզնես շրջանակների համար, որպեսզի նրանք կարողանան գնահատել իրենց ռիսկերն այս կամ այն երկրում:

 

197 երկրների շարքում ընդգրկված է նաև Հայաստանը, մեր երկիրը 87-րդ տեղում է։

 

Բիզնես- կոռումպացվածության նվազագույն ցուցանիշներ ունեն Իռլանդիան, Կանադան, Նոր Զելանդիան, Հոնկոնգը, Շվեդիան, Ֆինլանդիան, Սինգապուրը, Ճապոնիան, Գերմանիան, ԱՄՆ-ն:


Վրաստանը 11-րդ տեղում է, Իրանը՝ 157-րդ, Թուրքիան՝ 70-րդ, Ադրբեջանը՝ 140-րդ տեղում:

 

«Առաջատարներ» են Նիգերիան, Անգոլան, Ուզբեկստանը, Կամբոջան:

 

Նշված կազմակերպությունները ռեյթինգներ են ներկայացնում 2004-ից: Սակայն այս ռեյթինգը կազմվում է առաջին անգամ՝ ըստ 4 հիմնական չափորոշիչների՝ բիզնեսի և երկրի իշխանությունների փոխգործակցությունը, հակակոռուցիոն օրենքների կիրառումը, պետական ծառայության թափանցիկությունը և այդ գործընթացների նկատմամբ հասարակական վերահսկման հնարավորությունը:  

Նույն շարքից