Բիզնես 

Բաթումիում կկայանա վրաց-թուրք-ադրբեջանական բիզնես համաժողով

analitik.am

Վրաստանի Բաթումի քաղաքում դեկտեմբերի 5-ին կանցկացվի վրաց-թուրք-ադրբեջանական բիզնես համաժողով։ Միջոցառումը կազմակերպում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը, Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատը և երկրի Ներդրումային գործակալությունը, հայտնում է newsgeorgia.ru-ն։

Բիզնես համաժողովի ընթացքում գործարարները կկարողանան ծանոթանալ երեք երկրներում գոյություն ունեցող ներդրումային միջավայրին և անցկացնել երկկողմ հանդիպումներ իրենց հետաքրքրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Համաժողովին բարձր մակարդակով կներկայացվեն երեք երկրների պետական կառույցները՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարների, ինչը լրացուցիչ հնարավորություն կտա մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին անմիջական կապեր հաստատել նրանց հետ։

Նույն շարքից