Բիզնես 

Երևանի և Մոսկվայի գործարարները ներկայացրել են երկու երկրների ներդրումային դաշտերը

analitik.am

Հայ–ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման շրջանակներում նոյեմբերի 14-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացել է «Գործարար առաքելություն. նոր շուկաներ-նոր հեռանկարներ, Հայաստան–Ռուսաստան» կոնֆերանսը։ Փոխադարձ շնորհանդեսներով ներկայացվել են երկու երկրների ներդրումային մթնոլորտը և համագործակցության զարգացման հնարավորությունները։

 

Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Գործարարների մոսկովյան ասոցիացիայի հետ։ Նոր գործարար կապեր հաստատելու ակնկալությամբ Կոնտակտների բորսա և բիթուբի ձևաչափերով այցի շրջանակներում աշխատանքը շարունակում են Երևանի և Մոսկվայի գործարարները։

Նույն շարքից