Բիզնես 

ՌԴ-ի տնտեսությունը պատրաստ է դիմակայել նավթի գնի անկմանը. Պուտին

analitik.am

Ռուսաստանի տնտեսությունը պատրաստ է դիմակայել ճգնաժամի նոր ալիքին, իսկ ՌԴ-ի կառավարությունն ամենատարբեր սցենարներն Է մշակում, այդ թվում՝ նավթի գնի ամենազգալի անկման հաշվառմամբ: Այդ մասին  ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:


«Այո, պատրաստ է,-ասել Է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:-Մենք մտածում ենք բոլոր սցենարների մասին, այդ թվում՝ նաեւ Էներգակիրների գների այսպես կոչված աղետալի նվազման մասին, ինչը միանգամայն հնարավոր Է, մենք դա հնարավոր ենք համարում: Եվ Էկոնոմիկայի նախարարությունը, ֆինանսների նախարարությունը եւ ամբողջ կառավարությունը տնտեսության զարգացումը պլանավորում են ըստ այդ սցենարներից յուրաքանչյուրի»:


Պուտինը նշել Է, որ ճգնաժամերի ընթացքում գլոբալ տնտեսական դիսբալանսները միայն ուժեղանում են, եւ դա առաջին հերթին բացասաբար Է ազդում զարգացող տնտեսությունների վրա: 


Սակայն Ռուսաստանի դրությունը կուտակված պահուստների հաշվին փոքր-ինչ ավելի շահեկան Է, քան նման պաշարներ չունեցող մյուս երկրներինը, ասել Է նա:


«Մենք շատ խնամքով ենք վերաբերվել մեր պահուստներին. թե ոսկեարժութային պահուստներին, թե կառավարության պահուստներին: Մեր ունեցած պահուստները բավականին մեծ են, եւ դա մեզ թույլ Է տալիս վստահ լինել այն բանում, որ մենք իսկապես լիովին կկատարենք մեր ստանձնած սոցիալական պարտավորությունները եւ բոլոր բյուջետային գործընթացներն ու ամբողջ տնտեսությունը կպահենք նախանշված շրջանակներում»,-հավաստիացրել Է Պուտինը:

Նույն շարքից