Բիզնես 

G20-ի ֆինանսների նախարարները ներկայացրել են համաշխարհային տնտեսական աճի ծրագիր

analitik.am

G20 երկրների ֆինանսների նախարարները ներկայացրել են մի շարք միջոցառումներ՝ հաջորդող 5 տարիներին համաշխարհային տնտեսական աճը հավելյալ 2 տոկոսով արագացնելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի գլխավոր գանձապետ Ջո Հոքիին:

 

«Շնորհիվ ծանր աշխատանքի և լուրջ վճռականության՝ ես ուրախ եմ, որ մենք տվյալ ծրագիրը ներկայացրինք G20-ի առաջնորդներին: Այդ հավակնոտ նախաձեռնությունը կարող է հանգեցնել տնտեսական ակտիվության 2 տրիլիոն դոլարով մեծացման, ինչպես նաև միլիոնավոր նոր աշխատատեղերի ստեղծման»,- հայտարարել է Հոքին:

Նույն շարքից