Բիզնես 

Իրաքի բանակը ջիհադիստներից խլել է խոշորագույն նավթավերամշակման գործարանը

analitik.am

Իրաքյան բանակի հրամանատարությունը հայտարարել է երկրի հյուսիսային Բայջի քաղաքը ԴԱԻՇ-ի զինյալներից ազատագրելու մասին: Բնակավայրում է գտնվում երկրի խոշորագույն նավթավերամշակման գործարանը: Այս մասին փոխանցում է BBC-ն:

 

Որոշ տվյալներով՝ պայքարը գործարանի համար շարունակվում է:

 

Ջիհադիստները զավթել էին քաղաքը հունիսին՝ պաշարելով նաև նավթավերամշակման գործարանը:

Փորձագետների խոսքով՝ Բայջիի ազատագրումից հետո իրաքյան բանակը կարող է իսլամիստներին դուրս մղել հարևան Տիգրիտից:

 

Բայջին գտնվում է Բաղդադից 200 կմ հյուսիս-արևմուտք:

Նույն շարքից