Բիզնես 

Լարի Փեյջը ճանաչվել է տարվա գործարար. Fortune

analitik.am

Fortune հեղինակավոր ամսագիրը Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջին համարել է տարվա գործարար: Այս մասին ասվում է ամսագրի կայքում:


Պարբերականը նշում է, որ ընկերության ղեկին գտնվելու 4 տարիներին Փեյջը հանդես է եկել որպես ամենախիզախ գլխավոր տնօրեն: Պարբերականը մատնանշում է տրանսպորտային հեղափոխությունը, առաջադեպ բժշկության ոլորտում նախաձեռնությունները:


Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Apple-ի ղեկավար Թիմ Կուկը: Լեգենդին փորձել փոխարինել՝ բարդ խնդիր է, սակայն աշխատանքի 3 տարիներն ապացուցեցին, որ Կուկը գիտի իր գործը՝ նշում է պարբերականը: Apple-ի բաժնետոմսերը գտնվում են ռեկորդային բարձր մակարդակի վրա:


Եռյակը եզրափակում է Gilead Sciences դեղագործական ընկերության ղեկավար Ջոն Մարտինը: Ընկերությունը ներկայացրել է դեղանյութ, որը կարող է բուժել հեպատիտ С-ն՝ հիվանդություն, որից տարեկան 350 հազար մարդ է մահանում:


Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 13-րդ տեղում է, իսկ Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը՝ 25-րդ:

Նույն շարքից