Բիզնես 

Չինաստանի տնտեսության գլխավոր խնդիրը

analitik.am

Չինաստանի ֆինանսների փոխնախարար Չժու Գուանյաոն խոստովանել է, որ ազգային տնտեսության գլխավոր խնդիրը ստվերային բանկային ոլորտն է: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:

 

«Ունենք խնդիրներ, որոնք կուտակվել են երկար ժամանակում: Ստվերային բանկային գործունեությունը գլխավոր խնդիրն է, այն դարձել է բանկերի գործունեության ճյուղավորում, հիմնականում դա վերաբերում է նպատակային հիմնադրամներին»,- ասել է փոխնախարարը՝ լրագրողների առջև ելույթ ունենալով Ավստրալիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում:

 

Նա նշել է, որ երկրի իշխանություններին չի հաջողվում կանգնեցնել ստվերային բանկային ոլորտի աճը:

 

«Ամենամեծ ռիսկն այն է, որ դա աճում է շատ արագ»,- հայտարարել է փոխնախարարը:

 

Չինաստանի ստվերային բանկային ոլորտը՝ համաձայն Ֆինանսական կայունության խորհրդի զեկույցի, ներկայում աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում և շարունակում է աճը:

Նույն շարքից