Բիզնես 

Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ՄԱԿ-ի հիմնադրամին կհատկացվի 3 մլրդ դոլար

analitik.am

ԱՄՆ-ը 3 մլրդ դոլար կուղղի կլիմայական փոփոխությունների դեմ զարգացող երկրների օգնությանը: Այս մասին Քվինսլենդի համալսարանում ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով գտնվում է ավստրալական Բրիսբեն քաղաքում G20-ի գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:

 

«Այսօր ես հայտարարում եմ ԱՄՆ-ի կողմից ևս մեկ կարևոր քայլի մասին: Մենք 3 մլրդ դոլար կհատկացնենք Կանաչ կլիմայական հիմնադրամին՝ օգնություն ցուցաբերելու զարգացող երկրների կլիմայի փոփոխության դեմ պայքարում»,- հայտարարել է պետության ղեկավարը:

 

ՄԱԿ-ի Կանաչ կլիմայական հիմնադրամը ստեղծվել է 2010 թվականին: Դրա խնդիրն է ֆինանսների կառավարումը, որոնք հատկացվում են զարգացող երկրների կողմից նոր տեխնոլոգիաների ներմուծման համար, և որոնք թույլ կտան բարելավել բնապահպանական վիճակը: Ինչպես նշում են փորձագետները, Օբամայի հայտարարած ներդրումը կկրկնապատկի ընդհանուր գումարը, որն այդ հիմնադրամում ներդրել են բոլոր երկրները:

Նույն շարքից