Բիզնես 

Ադրբեջանական նավթի արտահանման ծավալները նվազել են

analitik.am

Ադրբեջանական նավթի արտահանման ծավալներն այս տարվա առաջին 10 ամիսների կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 1.9 տոկոսով, hաղորդել է Գնումների պետական կոմիտեի աղբյուրը:

 

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, աղբյուրը նշել է, որ Ադրբեջանն այդ ժամանակահատվածում արտահանել է 28.2 մլն տոննա նավթ՝ նախորդ տարվա 28.8-ի փոխարեն:

 

Հիմնական Չիրագ, Գյունեշլի հանքավայրերից նավթի արդյունահանման նվազումն անհանգստություններ է առաջացրել Բաքվում:

 

BP-ն և նրա գործընկեր Ադրբեջանի պետական էներգետիկ SOCAR ընկերությունը փորձում են ցրել այդ մտահոգությունները՝ պնդելով, որ արդյունահանման ծավալները կայունացել են:

Նույն շարքից